Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, եթե ակումբը տրանսֆերային շուկայում ծախսի այնքան գումար, որքան ծախսում է «Մանչեսթեր Սիթին», հայտնում է լրագրող Մեթ Լոուն:
Իտալացի մասնագետը վստահ է, որ միայն այդ դեպքում լոնդոնյան ակումբը կկարողանա պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:
Հիշեցնենք, որ 53-ամյա Կոնտեն անգլիական ակումբը գլխավորում է 2021 թվականից:
Անգլիայի առաջնության 13 խաղից հետո «Տոտենհեմը» 26 միավորով երրորդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր:
Կոնտեի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: