Logo

Կոնտեն նվազեցրել է ֆինանսական պահանջները

11:54 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Անտոնիո Կոնտեն, հանուն «Նապոլին» գլխավորելու, համաձայնել է նվազեցնել ֆինանսական պահանջները, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Ըստ աղբյուրի` իտալացի մարզիչը բանակցություններ է վարում ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։ Ֆունկցիոները Կոնտեի տաղանդի մեծ երկրպագուն է և անչափ բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզմն ու աշխատասիրությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնտեին գլխավոր մարզիչ են ցանկանում նշանակել նաև «Միլանն» ու Լոնդոնի «Չելսին»։

54-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմում», որտեղից հեռացել է 2023 թ. մարտին։

«Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնն այժմ թափուր է։ Այս տարվա փետրվարին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ֆրանչեսկո Կալցոնան իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրի «Լեչեի» դեմ տնային խաղից հետո լքելու է ակումբը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա