Logo

Կոնտեն` Խվիչա Կվարացխելիայի ապագայի մասին

20:54 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքելու ակումբը։

«Որևէ կասկած չունեմ. այժմ ամեն ինչ պարզ է։ Խվիչա Կվարացխելիան կմնա «Նապոլիում»»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք` վերջերս վրացի ֆուտբոլիստի գործակալ Մամուկա Ջուգելին հայտնել էր, որ իր հաճախորդը մտադիր է հեռանալ «Նապոլիից» ու տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։ Նա նաև հայտնել էր, որ Կվարացխելիան առաջարկ ունի Փարիզի ՊՍԺ-ից։

23-ամյա վինգերը նեապոլյան ակումբ է տեղափոխվել 2022 թ. հուլիսին և 88 խաղում խփել է 25 գոլ, կատարել 26 արդյունավետ փոխանցում։ Նա «Աձուրիի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt-ը Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա