Logo

Կոնտեն կարող է վերադառնալ Իտալիա

19:25 / 22.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ռոման», եթե հռոմեական թիմից հեռանա Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Corriere dello Sport-ը:

Սպասվում է, որ իտալացի մասնագետը «Տոտենհեմից» կհեռացվի այս շաբաթվա ընթացքում, իսկ Ռայան Մեյսոնը նշանակվի անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Ըստ աղբյուրի՝ մեծ է հավանականությունը, որ Մոուրինյոն կհեռանա «Ռոմայից»։ Պորտուգալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու նրա նախկին ակումբ Մադրիդի «Ռեալը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին կվերադառնա «Արքայական ակումբ»:

Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Կոնտեն հայրենիքում գլխավորել էր Միլանի «Ինտերը», Թուրինի «Յուվենտուսը», Բերգամոյի «Ատալանտան», «Սիենան»: 53-ամյա մասնագետը 2014-2016 թվականներին մարզել էր նաև Իտալիայի ազգային հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ