Անտոնիո Կոնտեն կարող է պայմանագիր ստորագրել «Նապոլիի» հետ: 54-ամյա մասնագետը իտալական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Կոնտեին ցանկանում է նշանակել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը: Վերջինս պատրաստ է դեմ գնալ իր սկզբունքներին և մարզչին քարտ-բլանշ տրամադրել տրանսֆերային շուկայում:
Դե Լաուրենտիսը նաև պատրաստ է խոշոր աշխատավարձ վճարել իտալացուն: Մոտավորապես այնքան, որքան Կոնտեն ստանում էր Լոնդոնի «Տոտենհեմում»:
Եթե Անտոնիոյի հետ համաձայնություն ձեռք չբերվի, «Նապոլին» ընտրություն կկատարի Վիչենցո Իտալյանոյի («Ֆիորենտինա»), Ռաֆայելե Պալադինոյի («Մոնցա») և Ֆրանչեսկո Ֆարոլիի («Նիս») միջև:
«Աձուրիի» այժմյան մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնայի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:


