Սերժիու Կոնսեյսաուն «Միլանի» փոխարեն կարող էր գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը, գրում է Gazzetta dello Sport-ը։
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի համար փոխարինող է փնտրել և դիտարկել է Կոնսեյսաուի տարբերակը։
Կողմերը նախորդ տարվա դեկտեմբերին նախնական բանակցություններ են վարել։ Բելգիացիները պորտուգալացի մասնագետին կրկնակի շատ աշխատավարձ են առաջարկել, քան այժմ նա վաստակում է «Միլանում», սակայն նա չի ցանկացել հավաքական մարզել։
Նախքան «Միլանը» գլխավորելը 50-ամյա մասնագետը մերժել է նաև բրազիլական ու անգլիական մի շարք ակումբների։
Հիշեցնենք, որ Սերժիու Կոնսեյսաուն դեկտեմբերի 30-ին է ստանձնել իտալական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ռոսոներին» նրա գլխավորությամբ արդեն տիտղոս է նվաճել՝ դառնալով Իտալիայի սուպերգավաթակիր։ Մրցաշարի եզրափակիչում «Միլանը» 3-2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել «Ինտերի» դեմ խաղում։