Logo

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ. «Առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ»

21:56 / 10.04.2025Ֆուտբոլ
null

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ, հաղորդում է Marca-ն:

«Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ ոք այս մոլորակի վրա դուրս չմնա տոնակատարությունից»,- ասել է Դոմինգեսը:

Մունդիալ-2030-ը կընդունեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն: Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում էլ մեկական խաղեր կանցկացվեն:

Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի Խորհուրդն ունի աշխարհի առաջնությունը 64 հավաքականների մասնակցությամբ անցկացնելու գաղափար, որին ավելի վաղ դեմ է արտահայտվել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ