ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով առավելության էր հասել Գվատեմալայի դեմ խաղում, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով հաղթել էին Հոնդուրասին:
Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում:
Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով (7):


