Logo

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ. ԱՄՆ-ի թիմը կիսաեզրափակիչում է, Կանադայի սենսացիոն պարտությունը

11:49 / 30.06.2025Ֆուտբոլ
null

Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականը դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Կոստա Ռիկայի հավաքականին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել 2-2 հաշվով։

11-մետրանոցների ժամանակ ամերիկացիներ դարպասապահ Մեթյու Ֆրիզը հետ է մղել մրցակցի երեք հարված։

Մրցաշարը հաղթելու ֆավորիտներից Կանադայի հավաքականը քառորդ եզրափակիչում 11-մետրանոցներով սենսացիոն պարտություն է կրել Գվատեմալայի թիմից։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը ոչ-ոքի են գրանցել` 1-1։

Գվատեմալայի ու ԱՄՆ-ի հավաքականները կիսաեզրափակիչում կմրցեն միմյանց դեմ։ Զույգ են կազմել նաև Մեքսիկայի ու Հոնդուրասի ազգային թիմերը։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հուլիսի 3-ին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ, քառորդ եզրափակիչ

ԱՄՆ - Կոստա Ռիկա` 2-2 (11-մետրանոցներով` 4-3)

Դիեգո Լունա, 43, Մաքս Արֆսթեն, 47 - Ֆրանսիսկո Կալվո, 12 (11մ), Ալոնսո Մարտինես, 71

Չիրացված 11-մետրանոց` Մալիկ Թիլման, 37 (ԱՄՆ)

Կանադա - Գվատեմալա` 1-1 (11-մետրանոցներով` 5-6)

Ջոնաթան Դեյվիդ, 30 (11մ) - Ռուբյո Ռուբին, 69

Հեռացում` Ջեյքոբ Շաֆելբուրգ, 45+4 (Կանադա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ