Մեկնարկել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությունը, որի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Տրինիդադ և Տոբագոյի թիմի դեմ խաղում։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում դուբլ է գրանցել Էյնդոհվենի ՊՍՎ-ի կիսապաշտպան Մալիկ Թիլմանը։
Խմբի մյուս խաղում Սաուդյան Արաբիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Հայիթիի թիմին:
Երկրորդ տուրում ԱՄՆ-ը կմրցի Սաուդյան Արաբիայի, Տրինիդադ և Տոբագոն` Հայիթիի դեմ։
Մրցաշարն անցկացվում է Կանադայում և ԱՄՆ-ում։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
ԱՄՆ - Տրինիդադ և Տոբագո` 5-0
Մալիկ Թիլման, 16, 41, Պատրիկ Աջեմանգ, 44, Բրենդոն Էրոնսոն, 82, Հաջի Ռայթ, 84
Հայիթի - Սաուդյան Արաբիա` 0-1
Սալեհ Ալ Շեհրի, 21 (11մ)


