Logo

Կոնֆերենցիաների լիգա․ 1/4 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

17:19 / 17.03.2023Կոնֆերենցիաների լիգա
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մարտի 17-ին անցկացվեց Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ

  • «Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Ֆիորենտինա» (Իտալիա)
  • «Գենտ» (Բելգիա) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)
  •  «Ազ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Անդերլեխտ» (Բելգիա)
  •  «Բազել» (Շվեյցարիա) - «Նիս» (Ֆրանսիա)

Առաջինը նշված թիմերը դիմակայության առաջին խաղը կանցկացնեն տանը:

Կիսաեզրափակիչ

  • «Լեխ»/«Ֆիորենտինա» – «Բազել»/«Նիս»
  • «Գենտ»/«Վեսթ Հեմ» – «ԱԶ Ալկմար»/«Անդերլեխտ»

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 20-ին։ Կիսաեզրափակիչների առաջին հանդիպումները նախատեսված են մայիսի 11-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 18-ին:

Եզրափակիչը կանցկացվի հունիսի 7-ին Պրահայում: Մրցաշարի գործող գավաթակիրը Հռոմի «Ռոման» է, որն այս տարի խաղում է Եվրոպա լիգայում և նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ