Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ռումինական «Ֆարուլի» դեմ Կոնֆորենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ նախախաղային մարզում անցկացրեց Ռումինիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆարուլ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Երևանի «Ուրարտու» ստադիոնում։
«Ուրարտուն» Ռումինիայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:
Հիշեցնենք, որ երևանյան ակումբը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):


