Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ֆարուլին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ուրարտու». Ալեքսանդր Մելիխով, Նանա Անթվի, Իվան Զոտկո, Էրիկ Փիլոյան, Եվգենի Ցիմբալյուկ, Ժիրայր Մարգարյան, Մարկոս Ժունիոր, Դրամանե Սալու, Նարեկ Գրիգորյան, Լեոն Սաբուա, Արտյոմ Մաքսիմենկո:
«Ֆարուլ». Աիոանի, Կիկի, Լարիե, Պոպեսկու, Բորզա, Բալուտա, Նեդելկու, Գրամենի, Մազիլու, Բենչաիբ, Ալիբեկ:
Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ռումինիայի չեմպիոնը հաղթել է 3-2 հաշվով։ Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):


