Հաստատվել է «Ուրարտու» - «Ֆարուլ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայության խաղերի ժամանակացույցը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին Ռումինիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Երևանի «Ուրարտու» ստադիոնում (մեկնարկը` ժամը 19:00-ին):
Հիշեցնենք, որ Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը» նույնպես պայքարը սկսել էր գլխավոր եվրագավաթում և պարտվել Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):