Logo

Կոնֆերենցիաների լիգա. Վահե Գևորգյանն ու Օգնյեն Չանչարևիչը՝ «Արսենալ Տիվատի» դեմ խաղի մասին

22:29 / 19.07.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը չեռնոգորական «Արսենալ Տիվատի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին:

«Առաջին խաղում շատ պահեր ունեցանք, մեծամասամբ չիրացրինք: Մեկ պահ կարողացանք օգտագործել և գոլ խփել: Խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Հաղթանակի ակնկալիքով ենք եկել Չեռնոգորիա»,- նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Չանչարևիչը:

«Պատրաստ ենք այս խաղին, վստահ ենք մեր ուժերին: Պետք է աշխատենք չկրկնել առաջին խաղում թույլ տված սխալները: Պետք է ամեն ինչ անենք, որ դուրս գանք հաջորդ փուլ»,- նշել է Վահե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած առաջին խաղում թիմերը գրանցել էին 1-1 հաշիվը: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 20-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Դիջի Արենայում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի հունգարական «Լուդոգորեցի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ