Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գերմանական «Քյոլնն» արտագնա խաղում կմրցի չեխական «Սլովացկոյի» հետ: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Սլովացկո». Նգույեն, Տոմիչ, Հոֆման, Կադլեչ, Կալաբիշկա, Տրավնիկ, Դանիչեկ, Հավլիկ, Պետրզելա, Միհալիկ, Դոսկի:
«Քյոլն». Շվաբե, Պեդերսեն, Հյուբերս, Կիլիան, Շինդլեր, Կայնց, Սկիրի, Մարտել, Հուսեյնբաշիչ, Ադամյան, Հիեց: