Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում գերմանական «Քյլոնը», որի կազմում ելույթ է ունենում Սարգիս Ադամյանը, կընդունի ֆրանսիական «Նիսին»: Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են։ Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից։
«Քյոլն». Շվեբե, Շինդլեր, Հյուրբերս, Սոլդո, Պեդերսեն, Շկիրի, Հուսեյնբաշիչ, Ադամյան, Դուդա, Կայնց, Տիգես:
«Նիս». Շմեյխել, Բար, Դանտե, Տոդիբո, Ատալ, Բրաիմի, Կեֆրեն Տյուրամ, Լեմինա, Բուդաուի, Լյաբորդ, Սիմոնե Պեպե:
«Քյոլն» - «Նիս» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: