Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Պոգոնը» Բիչախչյանի հետ պարտվեց «Գենտին»` 0-5

23:54 / 09.08.2023Ֆուտբոլ
Պոգոն-Գենտի-2023

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում լեհական «Պոգոնը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց բելգիական «Գենտին»։ Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի ռմբարկու Գիֆթ Օրբանը, ևս երկու գոլ խփեց բելգիացի հարձակվող Ուգո Կյույպերսը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին Լեհաստանում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում այս զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Դիլա Գորի» (Վրաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս) դիմակայության հաղթողը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Գենտ» (Բելգիա) - «Պոգոն» (Լեհաստան)՝ 5-0

Գիֆթ Օրբան, 13, 35, 64, Ուգո Կյույպերս, 40, 45+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ