Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» ժամանել է Շվեդիա

17:57 / 24.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» ժամանել է Շվեդիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 27-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի շվեդական «Կալմարին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Դիմակայության պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց տեղի կունենա Աբովյանի քաղաքային ստադիոնում։

Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթահարել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» արգելքը (2-0, 3-0): «Կալմարին» հաղթելու դեպքում երևանյան ակումբը կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ