Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց Բրատիսլավայում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:53 / 28.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց Բրատիսլավայի «Սլովանին»:

64-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի չեմպիոնի մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

84-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց տանտերերի վրացի պաշտպան Գուրամ Կաշիան: 1 րոպե անց հաղթական գոլը խփեց «Սլովանի» վենեսուելացի հարձակվող Էրիկ Ռամիրեսը:

Խմբի մյուս խաղում շվեյցարական «Բազելն» ու Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» 2-2 հաշվով ավարտեցին հանդիպումը:

5 տուրից հետո «Սլովանը» 8 միավորով H խմբի առաջատարն է, «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է, «Փյունիկն» ունի 6 միավոր ու երրորդ տեղում է, «Ժալգիրիսը» վերջինն է՝ 5 միավոր: 

Վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի 15-ակի չեմպիոնը նոյեմբերի 3-ին Երևանում կընդունի շվեյցարական «Բազելին»: Հանդիպման մեկնարկը՝ 21:45-ին:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

H խումբ

«Սլովան» (Սլովակիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 2-1

Գուրամ Կաշիա, 84, Էրիկ Ռամիրես, 85 - Եվգենի Կոչուկ, 64 (11մ)

«Բազել» (Շվեյցարիա) - «Ժալգիրիս» (Լիտվա)` 2-2

Անդի Դիուֆ, 1, Անդի Զեկիրի, 17 - Մատիաս Օեվուսու Կեհինդե, 42, 62 


A խումբ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բաշաքշեհիր» (Թուրքիա)՝ 2-1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 26, 62 - Դանիել Ալեքսիչ, 14

«Հարթս» (Շոտլանդիա) - ՌՖՇ (Լատվիա)՝ 2-1

Լոուրենս Շենկլենդ, 3, Էնդի Հալիդեյ, 12 - Կևին Ֆրիզենբիհլեր, 39

Հեռացում՝ Վիտալի Յագոինսկի, 90+3 (ՌՖՇ) 

B խումբ

«Վեսթ Հեմ» (Անգլիա) - «Սիլկեբորգ» (Դանիա)՝ 1-0 (տեսանյութ)

Մանուել Լանսինի, 24 (11մ)

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 2-2 

Յարի Վերսխարեն, 38, Յան Վերտոնգեն, 75 - Անդրեա Կոմպանյո, 60, Ջոյսկիմ Դավա, 82

Հեռացում՝ Միկայել Մուրիլյո, 90+4(«Անդերլեխտ»)

C խումբ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Հապոել Բեեր-Շևա» (Իսրայել)` 2-2 (տեսանյութ)

Սամուել Չուկվուեզե, 57, Առնո Դանժումա, 70 - Տոմեր Հեմեդ, 48 (11մ.), Սագիվ Յեհեզկել, 79

«Աուստրիա Վիեննա» (Ավստրիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 1-1

Չան Կելես - Միքայել Իշակ, 48

D խումբ 

«Սլովացկո» (Չեխիա) - «Քյոլն» (Գերմանիա) - հետաձգվել է 

«Նիս» (Ֆրանսիա) - «Պարտիզան»  (Սերբիա)՝ 2-1 (տեսանյութ)

Նիկոլյա Պեպե, 29, Մարիո Լեմինա, 77 - Ռիկարդո Գոմեշ, 74

E խումբ

«Դնեպր-1» (Ուկրաինա) - «Ապոլոն» (Կիպրոս)` 1-0

Ալեքսանդր Պիխալյոնոկ, 39

Հեռացում՝ Բասել Զաքարիա Յրադի, 88, («Ապոլոն») 

«Վադուց» (Լիխտենշտեյն) - «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ)՝ 1-2

Նիկոլաս Հասլեր, 76 - Միլոշ Կերկեզ, 50, Մայրոն վան Բրեդերոդե, 75

F խումբ

«Մյոլդե» (Նորվեգիա) - «Յուրգարդեն» (Շվեդիա)՝ 2-3

Բրինդհիլսեն Օլա, 5, Մարկուս Կասա, 21 - Վիկտոր Էդվարդսեն, 44, Յոել Ասորո, 67, Հարիս Ռադետինաց, 76 

«Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1-1

Ռորի Գաֆնի, 3 - Հյոն Հյուն Սեոկ, 74

Հեռացում՝ Ջասթին Ֆերիզայ, 73 («Շամրոկ Ռովերս»)

G խումբ

«Սիվասփոր» (Թուրքիա) - «Կլուժ» (Ռումինիա)` 3-0

Մուսթաֆա Յատաբարե, 22, 73, Մաքս Գրադել, 64

«Բալկանի» (Կոսովո) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)՝ 0-1

Օնդրեյ Լինգր, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ