Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» մեկնարկային կազմը

17:47 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը կհյուրընկալվի հյուսիսմակեդոնական «Ստրուգային»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Ստրուգա»․ Դույմովիչ, Վլայկովիչ, Ռոդիչ, Իրիվանևա, Ռիստևսկի, Սպիրովսկի, Ջևտովսկի, Շաբանի, Ռադեսկի, Իբրահիմի, Կեհինդե։

«Փյունիկ». Հենրի Ավագյան, Ալեմաո, Տարոն Ոսկանյան, Սերգեյ Վակուլենկո, Ժունինյո, Մարտիմ Մայա, Խամես, Լուկաս Վիլելա, Դավիդ Դավիդյան, Խոսե Կարաբայո, Ագդոն Մենեզես։

Հյուսիսային Մակեդոնիայի Օխրիդ քաղաքի «Բիլջանինի Իզվորի» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա: 

«Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ