Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Բազելի» դեմ խաղի համար

12:12 / 01.11.2022Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Բազել-2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» նոյեմբերի 3-ին Երևանում կընդունի շվեյցարական «Բազելին»: Երևանյան թիմին միայն հաղթանակը թույլ կտա պայքարը շարունակել փլեյ-օֆֆում:

Հայտնի է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հայտացուցակը «Բազելի» դեմ խաղի համար.

Դարպասապահներ՝ 1. Դավիթ Յուրչենկո, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև: 

Պաշտպաններ՝ 6. Ժունինյո, 15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 27. Նիկիտա Բարանով, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 79. Սերգեյ Վակուլենկո, 90. Ալեքսանդր Միլկովիչ, 95. Անտոն Բրատկով։

Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 10. Ստեֆան Սպիրովսկի, 11. Հովհաննես Հարությունյան,17. Ռոման Կարասյուկ,  23. Արաս Օզբիլիս,  29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան:

Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 19. Գրենիկ Պետրոսյան, 77. Դամե Դիոպ, 87. Ալեքսանդր Կարապետյան:

«Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 21:45-ին։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ