Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ» - «Նարվա Տրանս» դիմակայության խաղերի ժամանակացույցը

17:09 / 26.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հաստատվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկի» ու էստոնական «Նարվա Տրանսի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայության խաղերի ժամանակացույցը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջին խաղը կկայանա հուլիսի 13-ին Վահագն Թումասյանի անվան Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման մուտքը երկրպագուների համար կլինի ազատ:

Պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին Էստոնիայի Ռակվեռե քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» «Նարվա Տրանսի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ