Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» կընդունի շվեդական «Կալմարին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Փյունիկ». Ստանիսլավ Բուչնև, Միխայիլ Կովալենկո, Անտոն Բրատկով, Խուան Բրավո, Ժունինյո, Արտակ Գրիգորյան, Արտակ Դաշյան, Ջեյմս Սանթոս, Խոսե Կարաբալյո, Յուսուֆ Օտուբանջո, Լուկա Յուրիչիչ:
«Կալմար». Ռիկարդո, Կառլսոն, Սաետրա, Շյոստեդտ, Օլաֆսոն, Ռոմարինյո, Շկրաբ, Գոյանի, Շամուն, Հյումետ, Ռայովիչ:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով։ «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ: Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):


