Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ» - «Բազել» Մեկնարկային կազմեր

20:18 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի շվեյցարական «Բազելին»:

Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.

«Փյունիկ». Դավիթ Յուրչենկո, Ալեքսանդր Գոնսալես, Ալեքսանդր Միլկովիչ, Անտոն Բրատկով, Նիկիտա Բարանով, Եվգենի Կոչուկ, Ժունինյո, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Դամե Դիոպ, Յուսուֆ Օտուբանջո:

«Բազել». Միրկո Սալվի, Ռիկարդո Կալաֆիորի, Անդի Պելմար, Արնաու Կոմաս, Մայքլ Լենգ, Անդի Դիուֆ, Ֆանբիան Ֆրայ, Անտոն Կադե, Դարիան Մալեշ, Դան Նդոյե,  Բրեդլի Ֆինկ:

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Միայն հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Փյունիկ» - «Բազել» խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ