Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մեկնարկային կազմը Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԵԼ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի խաղում։
«Նոա». Ալեքսեյ Պլոշչադնի, Բրայան Մենդոզա, Սերգեյ Մուրադյան, Գոնսալու Սիլվա, Ալեքսանդր Միլկովիչ, Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Էրալդո Չինարի, Էլդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս։
«Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը կայանալու է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկելու է 21:45-ին ու լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախորդ չորս խաղերում «Նոան» վաստակել է 4 միավոր և 26-րդ տեղում է։