Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը

19:30 / 03.10.2024Ֆուտբոլ
null

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մեկնարկային կազմը չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղում։

«Նոա». Օգնյեն Չանչարևիչ, Բրայան Մենդոսա, Սերգեյ Մուրադյան, Գոնսալո Սիլվա, Գուդմունդուր Թորարինսոն, Գուստավո Սանգարե, Յան Էտեկի, Իմրան Ուլադ Օմար, Էլդեր Ֆերեյրա, Վիրջիլ Պինսոն, Մաթեուս Այաս։

«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:45-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայկական ակումբը կմրցի նաև ավստրիական «Ռապիդի» (հոկտեմբերի 24), Լոնդոնի «Չելսիի» (նոյեմբերի 7), իսլանդական «Վիկինգուրի» (նոյեմբերի 28), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (դեկտեմբերի 12) ու սերբական «Բաչկա Տոպոլայի» (դեկտեմբերի 19) հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ