Logo

ԿԼ. «Նոայի» հավանական մրցակիցներն անցումային փլեյ-օֆֆում

12:08 / 19.12.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Նոան» 19-րդ տեղում ավարտեց Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլն ու դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ։ 

1/8 եզրափակիչի ուղեգրի համար «Նոան» կպայքարի կա՛մ սլովենական «Ցելյեի», կա՛մ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ։ Այս թիմերը Լիգայի փուլն ավարտել են համապատասխանաբար 13-րդ ու 14-րդ տեղերում։ 

Սա առաջին դեպքն է հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, որ հայկական որևէ թիմի հաջողվում է հաղթահարել Լիգայի/խմբային փուլն ու դուրս գալ փլեյ-օֆֆ։

Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 16-ին, առաջին ու պատասխան խաղերը կկայանան փետրվարի 19/20-ին և փետրվարի 26/27-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ