Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղը կանցկացնի հուլիսի 11-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
«Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։


