Logo

Կոնֆերենցիաների լիգա. Մեկնարկել է «Ուրարտու» - «Ֆարուլ» խաղի տոմսերի վաճառքը

15:02 / 31.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» օգոստոսի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ֆարուլին»:

Մեկնարկել է Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի առցանց վաճառքը, իսկ հանդիպման օրը՝ ժամը 12։00-ից, տոմսերը կվաճառվեն նաև մարզադաշտի տոմսարկղում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Տոմսերի արժեքը

  • Սեկտոր 1-4՝ 2000 դրամ
  • Սեկտոր 6-9՝ 500 դրամ
  • Սեկտոր 11-14՝ 1000 դրամ
  • VIP 2՝ 3000 դրամ

Ռումինիայում կայացած առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել էր 2-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): «Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ