Իտալական «Լացիոն» Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումն անցկացրեց հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ: Իտալական ակումբը տանը պարտվեց 1-2 հաշվով:
«Լացիոյի» կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Պեդրոն, որը դարձավ երեք եվրագավաթների՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը:
Հետագայում «Ազ Ալկմարը» երկու անգամ գրավեց հռոմեական ակումբի դարպասը՝ հաղթելով 2-1 հաշվով: Նիդերլանդները ներկայացնող թիմի գոլերը խփեցին հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը և հունգարացի պաշտպան Միլոշ Կերկեժը:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Նիդերլանդներում:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ
«Լացիո» (Իտալիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)՝ 1-2 (տեսանյութ)
Պեդրո, 18 - Վանգելիս Պավլիդիս, 45, Միլոշ Կերկեժ, 62


