Logo

Կոնֆերենցիաների լիգա. Կիսաեզրափակիչի առաջին զույգը

22:54 / 17.04.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» սեփական դաշտում արդյունավետ ոչ-ոքի գրանցեց «Ցելյեի» հետ` 2-2։

Իտալական ակումբն առաջին մրցավեճում մրցակցի դաշտում հաղթել էր 2-1 հաշվով և դիմակայությունում առավելության հասավ 4-3 հաշվով։

«Վիոլայի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի «Բետիսը», որը Լեհաստանի չեմպիոն «Յագելոնիայի» դեմ պատասխան խաղում հյուրընկալվելիս գրանցեց 1-1 հաշիվն ու նույնպես շարունակում է պայքարը։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Ցելյե» (Սլովենիա)` 2-2 (առաջին հանդիպումը` 2-1) (տեսանյութ)

Ռոլանդո Մանդրագորա, 37, Մոյզե Քեն, 67 - Ալյոշա Մատակո, 54, Կլեմեն Նեմանիչ, 65

«Յագելոնիա» (Լեհաստան) - «Բետիս» (Իսպանիա)` 1-1 (առաջին հանդիպումը` 0-2) (տեսանյութ)

Դարկո Չուռլինով, 81 - Սեդրիկ Բակամբու, 78

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ