Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Կամո Հովհաննիսյանն իրենց ակումբների կազմում համապատասխանաբար գոլային փոխանցման ու գոլի հեղինակ են դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:
Բրատիսլավայի «Սլովանը» սեփական խաղադաշտում ընդունել էր Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկին» ու հաղթեց 2-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 66-րդ րոպեին, իսկ 74-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Բարսեղյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Չավրիչը խփեց «Սլովանի» հաղթական գոլը։
Ղազախական «Աստանան» էլ հյուրընկալվելիս 1-5 հաշվով պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից»։ Հյուրերի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց ամբողջ հանդիպմանը մասնակցած Կամո Հովհաննիսյանը։
Վարազդատ Հարոյանն «Աստանայի» պահեստայինների թվում էր: Նա փոխարինման մտավ ընդմիջմանը։