Ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով:
Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 6-13-ը:


