ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերի մրցավարներին։
Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» և ռումինական «Ֆարուլի» երևանյան հանդիպումը կսպասարկի Ուելսը ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Օուեն Թոմաս Գարիի գլխավորությամբ։
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և շվեդական «Կալմարի» խաղում կաշխատեն Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մրցավարներ՝ Իգոր Ստոյչևսկիի գլխավորությամբ։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և հունական «Արիսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Միկայել Ֆաբրին։
Երևանի «Ալաշկերտի» և հունգարական «Դեբրեցենի» խաղի գլխավոր մրցավարը կլինի գերմանացի Ռոբերտ Շչրյոդերը:
Հիշեցնենք, որ հայկական չորս ակումբներն էլ պատասխան խաղերը կանցկացնեն օգոստոսի 3-ին: Առաջին խաղում «Փյունիկն» արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով, «Արարատ-Արմենիան» գրանցել է տնային ոչ-ոքի (1-1), «Ուրարտուն» պարտվել է 2-3 հաշվով, իսկ «Ալաշկերտը»՝ 0-1։
Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբների մրցակիցները որակավորման 3-րդ փուլ դուրս գալու դեպքում


