ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերի մրցավարներին։
Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» և ռումինական «Ֆարուլի» խաղում կաշխատի սլովակ Մարտին Դոհալի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Fastex Հայաստանի Պրեմեիր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկի» և շվեդական «Կալմարի» հանդիպումը կսպասարկեն Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող մրցավարներ՝ Յան Մակնաբի գլխավորությամբ։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և հունական «Արիսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ղազախ Բուլատ Սարիևը:
Երևանի «Ալաշկերտի» և հունգարական «Դեբրեցենի» խաղի մրցավարը Հունաստանի ներկայացուցիչ Վասիլոս Ֆոտիասն է:
Հիշեցնենք, որ հայկական չորս ակումբներն էլ առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 27-ին:
Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբների մրցակիցները որակավորման 3-րդ փուլ դուրս գալու դեպքում