ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղերի մրցավարներին։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» և էստոնական «Նարվա Տրանսի» խաղում կաշխատի հյուսիսիռլանդացի Էնդրյու Դեյվիի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և ալբանական «էգնատիայի» հանդիպումը կսպասարկեն Բուլղարիան ներկայացնող մրցավարներ՝ Դրագոմիր Դրագանովի գլխավորությամբ։
Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատիի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ուկրաինացի Օլեգ Դերևինսկին։
Հիշեցնենք, որ հայկական երեք ակումբներն էլ պատասխան խաղերը կանցկացնեն հուլիսի 20-ին մրցակցի խաղադաշտում։ «Փյունիկն» առաջին խաղում հաղթել է 2-0 հաշվով, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» գրանցել են ոչ-ոքի` 1-1:


