ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերի մրցավարներին։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» և էստոնական «Նարվա Տրանսի» խաղում կաշխատի կիպրոսցի Կիրիակոս Աթանասիուի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և ալբանական «էգնատիայի» միջև հանդիպումը կսպասարկեն Մալթան ներկայացնող մրցավարներ՝ Թրաստին Ֆարրուջա Կանի գլխավորությամբ։
Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատիի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Ադամ Ֆարկաշը։
Հիշեցնենք, որ հայկական երեք ակումբներն էլ առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 13-ին սեփական խաղադաշտում։ Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց։
ԿԼ. Հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում


