Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Որակավորման առաջին փուլի վիճակահանության ժամանակ Երևանի «Ուրարտուն» կլինի առաջին զամբյուղում, իսկ փոխչեմպիոն «Նոան»՝ երկրորդ։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։



