Կոնֆերենցինարի լիգայում Պոզնանի «Լեխն» ու իտալական «Ֆիրոնետինան» նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական ակումբը 4-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ թուրքական «Սիվասպորի» նկատմամբ, որին հաղթել էր նաև տանը (1-0): «Ֆիորնտինայի» գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը, սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը, իտալացի կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլին, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ թուրքական ակումբի հույն պաշտպան Դիմիտրիոս Գուտասը:
Լեհաստանի չեմպիոն «Լեխը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց շվեդական «Յուրգորդենին»: Հյուրերի կազմում աչքի ընկան Ֆիլիպ Մարչվինսկին, Նիկա Կվեկվեսկիրին ու Միխալ Սկուրասը: Առաջին խաղում «Լեխը» 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել:
Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, տանը 2-2 հաշվով ավարտեց շվեյցարական «Բազելի» հետ հանդիպման հիմնական ժամանակը: Պայքարը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, քանի որ առաջին խաղում նույնպես գրանցվել էր 2-2 հաշիվը:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև բելգիական «Գենտը»:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Յուրգորդեն» (Շվեդիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 0-3 (տեսանյութ)
Ֆիլիպ Մարչվինսկի, 77, Նիկա Կվեկվեսկիրի, 90+1, Միխալ Սկուրաս, 90+2
Հեռացում` Մարկուս Դանիելսոն, 44
«Սիվասպոր» (Թուրքիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1-4 (տեսանյութ)
Էրդոգան Եսիլյուրտ, 35 - Արթուր Կաբրալ, 44, Նիկոլա Միլենկովիչ, 62, Դիմիտրիոս Գուտաս, 79 (ինքնագոլ), Գաետանո Կաստրովիլի, 89
Հեռացում՝ Հաքան Արսիան, 81 («Ֆիորենտինա»)