Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» կհյուրընկալվի հունգարական «Դեբրեցենին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Դեբրեցեն». Մեգյերի, Ռոմանչուկ, Դրեսկովիչ, Կուսնիր, Մանրիկե, Լոնչար, Լագատոր, Կիժիրիդիս, Ջուջակ, Շչեսի, Բաբունսկի:
«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարևիչ, Վիտալի Ուստինով, Դանիել Կարիլյո, Տարոն Ոսկանյան, Մատեո Մուժեկ, Վբեյմար Անգուլո, Միմիտո, Դավիթ Խուրցիձե, Ռոբինսոն Ֆլորես, Յեիսոն Ռասինես, Ագդոն Մենեզես:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» տնային պարտություն է կրել 0-1 հաշվով։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ: Որակավորման առաջին փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):


