Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի դաշտում 3-1 հաշվով առավելության հասավ ղազախական «Աստանայի» նկատմամբ։
Անգլիական գրանդից դուբլ գրանցեց իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, մեկ գոլ էլ խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Վեյգան։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը մրցաշարում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աստանան» 4 միավորով 24-րդն է։
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Աստանա» (Ղազախստան) - «Չելսի» (Անգլիա)` 1-3 (տեսանյութ)
Մարին Տոմասով, 45 - Մարկ Գիու, 14, 19, Ռենատու Վեյգա, 39