Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Բազելը» մնաց 10 հոգով «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

23:01 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է շվեյցարական «Բազելին» ու առաջին կեսից հետո պարտվում է 0-2 հաշվով:

57-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով. երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց շվեյցարացի կիսապաշտպան Դան Նդոյեն: 

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Միայն հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Փյունիկ» - «Բազել» խաղը ցուցադրվում է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ