Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» կընդունի հունական «Արիսին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Արիս». Խուլիան, Բակատա, Օդուբաջո, Լեիսման, Մբակատա, Ջուրաշեկ, Դարիդա, Ռուպ, Պալմա, Մենենդես, Մարոն:
«Արարատ-Արմենիա». Վսևոլոդ Երմակով, Ալեմաո, Ժունիոր Բուենո, Կասիո Շեիդ, Էդգար Գրիգորյան, Ամոս Նոնդի, Ադրիանո Կաստանյերա, Կարեն Մուրադյան, Արթուր Սերոբյան, Տենտոն Յենե, Վիլֆրիդ Էզա:
Սալոնիկիում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1-1 հաշիվը։ Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):


