Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումը

00:03 / 27.07.2023• Ֆուտբոլ
null

Հունական «Արիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը պատրաստվող «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրն «Արիսին» կընդունի հուլիսի 27-ին, հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Դիմակայության պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Հունաստանում։

«Արարատ-Արմենիայի» և «Արիսի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Որակավորման առաջին փուլում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ