Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» կընդունի հունական «Արիսին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Արարատ-Արմենիա». Վսևոլոդ Երմակով, Ալեմաո, Ժունիոր Բուենո, Կասիո Շեիդ, Էդգար Գրիգորյան, Ամոս Նոնդի, Ադրիանո Կաստանյերա, Ալվին Թերա, Արթուր Սերոբյան, Տենտոն Յենե, Վիլֆրիդ Էզա:
«Արիս». Խուլիան, Ռոնալդ Մատարիտա, Մոսես Օդուբաջո, Ֆաբիանո Լեիսման, Սալեմ Մբակատա, Լուկաս Ռուպ, Ժան Ժուլես, Վլադիմիր Դալիդա, Լուիս Պալմա, Ջոնաթան Մենենդես, Անդրե Գրեյ:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2): Դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»:


