Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկեց Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» դեմ արտագնա խաղով:
Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի հանդիպման 45 րոպեներից հետո հաշիվը հավասար է՝ 2-2:
23-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն:
4 րոպե անց ռումինացի կիսապաշտպան Տուդոր Բալուտան խփեց լեգենդար Գեորգի Հաջիի գլխավորած թիմի պատասխան գոլը:
38-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով «Ուրարտուին» կրկին առաջ մղեց ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն:
Ավելացված չորրորդ րոպեին խաղակեսի վերջնական հաշիվը ձևակերպեց ռումինացի հարձակվող Ադրիան Մազիլուն՝ 2-2
Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): «Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:


