Logo

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Փյունիկը» վստահ հաղթանակ է տանում

20:15 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն  «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»:

Առաջին կեսից հետո երևանյան ակումբը հաղթում է 2-0 հաշվով:

8-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

6 րոպե անց «Փյունիկի» ֆուտբոլիստները տնային պատրաստություն կիրառեցին ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ, և հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Ժունինյոն:

Առաջին խաղում Հայաստանի 15-ակի չեմպիոնն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հաղթել էր 2-0 հաշվով:

Դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա