Logo

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Փյունիկը» պարտվում է «Բազելին» (ֆոտո, տեսանյութ)

22:31 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է շվեյցարական «Բազելին» ու առաջին խաղակեսից հետո պարտվում է 0-2 հաշվով:

Հյուրերի կազմում աչքի են ընկել շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեշն ու գերմանացի կիսապաշտպան Անտոն Կադեն:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Միայն հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Փյունիկ» - «Բազել» խաղը ցուցադրվում է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ