Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել է շվեդական «Կալմարին»։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի 15-ակի չեմպիոնը պարտվում է նվազագույն հաշվով: 44-րդ րոպեին հաշիվը բացել է դանիացի կիսապաշտպան Յակոբ Տրենսկովը: Տանտերերն ունեն ոչ մեծ տարածքային առավելություն (56/44 տոկոս):
Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:
Որակավորման առաջին փուլում երևանյան ակումբը երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


